Ուռուցքաբանություն
Լիմֆանգիոմա. drtehmine.com
Լիմֆանգիոման հիվանդություն է, որին բնորոշ է մարդու ավշային համակարգում բնածին բարորակ ուռուցքի առաջացումը: Այս հիվանդությունը դրսևորվում է բարորակ գոյացություն ունեցող բոլոր երեխաների 10-12 տոկոսի մոտ: Երեխաների մոտ լիմֆանգիոման մինչև 30 մմ չափերով կիստա է:
Պատճառները
Ներկայում, ըստ լիմֆանգիոմայի առաջացման պատճառների, տարբերում են.
- առաջինը՝ լիմֆանգիոման իրական, իսկական ուռուցք է,
- երկրորդը՝ լիմֆանգիոման մարդու ավշային համակարգի որևէ հիվանդության հետևանք է:
Հիմնականում այս բարորակ ուռուցքն առաջանում է մինչև երեխայի ծնվելը, և բնածին ախտաբանություն է: Երբեմն այս հիվանդությունը, միաժամանակ, զարգանում է օրգանիզմի զարգացման այլ շեղումների հետ միասին:
Ախտանիշները
Հաճախ ուռուցքն առաջանում է բերանի խոռոչում, պարանոցի կամ ձեռքերի վրա, հնարավոր է նաև` մարմնի մյուս մասերին: Մազանոթային լիմֆանգիոմայի ժամանակ առաջանում են մեծ քանակությամբ բշտիկներ՝ դեղնավուն, երբեմն էլ` կարմրավուն հեղուկի պարունակությամբ: Եթե լիմֆանգիոմայի առաջացման պատճառը լիմֆոստազն է, ապա այն ունի բծի կամ` աստիճանաբար գերաճող էրիթեմատոզ վահանիկի տեսք:
Ախտորոշումը
90% դեպքերում լիմֆանգիոման դրսևորվում է երեխայի կյանքի առաջին տարում: Ավշային հանգույցների շրջանում մեծացող հաստացումները կարող են աճել երեխայի հետ միասին, սակայն կարող են նաև կտրուկ փոխել իրենց չափերը: Հասարակ լիմֆանգիոման մաշկային ծածկույթի բլթակավոր հաստացում է, որը կտրուկ չի սահմանազատվում: Մաշկի մակերևույթը կարող է խոնավ լինել, ինչը կոչվում է «լիմֆորեա» :
Կիստոզ լիմֆանգիոման ունի առաձգական գոյացության տեսք, որը ծածկված է ձգված մաշկով: Որոշ դեպքերում մաշկային ծածկույթի միջով նկատվում է կապույտ երանգով գոյացությունը: Այս ուռուցքը հաճախ հանդիպում է երեխաների պարանոցի վրա: Կիստոզ լիմֆանգիոմաներն իրենց չափերով դանդաղ են մեծանում, սակայն աճի ժամանակ կարող են ճնշել մոտակայքում տեղակայված ներքին օրգանները, շնչափողը, նյարդերը:
Կավերնոզ լիմֆանգիոման բնորոշվում է այտուցվածության առկայությամբ, անորոշ, ոչ հստակ ուրվագծերով: Սեղմելու ժամանակ այսպիսի լիմֆանգիոման չափերով փոքրանում է, ապա աստիճանաբար վերականգնում ծավալը: Այն հաճախ հանդիպում է շուրթերին, լեզվին, պարանոցին, հարականջային շրջանում, այտերին:
Բուժումը
Լիմֆանգիոմայի բուժումը հիմնականում իրականացվում է վիրահատական եղանակով: Սակայն յուրաքանչյուր կոնկրետ դեպք սկզբում հետազոտվում է հիվանդության տևողության, կլինիկական ախտանիշների, նաև կմախքի հնարավոր ձևախախտման (հիմնականում` դեմքի ոսկրերի) առկայության կապակցությամբ:
Վիրահատական միջամտության օգնությամբ հեռացվում են պարանոցի, բերանի խոռոչի կամ դեմքի լիմֆանգիոմաները: Ուռուցքի ամբողջական հեռացում կարող է իրականացվել միայն սահմանափակ լիմֆանգիոմայի դեպքում: Որոշ դեպքերում, վիրահատությունից հետո, լիմֆանգիոմա այլևս չի առաջանում, սակայն հնարավոր է նաև կրկնակի առաջացում, բշտիկների հեղուկով լեցվածություն:
Եթե վիրահատական եղանակը չի օգնում կամ այն անհնար է իրականացնել տվյալ դեպքում, կիրառվում են լիմֆանգիոմայի դեմ պայքարի այլ եղանակներ:
Բուժումն իրականացվում է ընդհանուր վերականգնողական թերապիայի օգնությամբ՝ դեղերով (հակահիստամինային), պունկցիա, որին հաջորդում է ուռուցքի պարունակության հեռացումը, բուժում` անոթների պատերի թափանցելիությունը նվազեցնող դեղերի օգնությամբ, տզրուկաբուժություն, հակաբակտերիալ դեղերի կիրառում, ջրաաղային հաշվեկշռի կարգավորման միջոցով` ինտոքսիակացիայի նվազեցում:
23.03.2021 Կարդացեք նաև
28.08.2023
06.12.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
